1
ԵԼՔ 15:26
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։
සසඳන්න
ԵԼՔ 15:26 ගවේෂණය කරන්න
2
ԵԼՔ 15:2
Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։
ԵԼՔ 15:2 ගවේෂණය කරන්න
3
ԵԼՔ 15:11
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։
ԵԼՔ 15:11 ගවේෂණය කරන්න
4
ԵԼՔ 15:13
Արդարությամբ առաջնորդեցիր քո այս ժողովրդին, որին փրկեցիր, քո զորությամբ բերեցիր դեպի քո սուրբ բնակավայրը։
ԵԼՔ 15:13 ගවේෂණය කරන්න
5
ԵԼՔ 15:23-25
Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետև այն դառն էր։ Այդ պատճառով էլ Մովսեսն այդ վայրն անվանեց Դառնություն [𝕸 Մեռա]։ Եվ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»։ Մովսեսն աղաղակեց առ Աստված, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Այն նետեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այնտեղ Աստված ժողովրդին տվեց օրենք ու պատվիրաններ և այնտեղ էլ փորձության ենթարկեց նրան։
ԵԼՔ 15:23-25 ගවේෂණය කරන්න
නිවස
බයිබලය
සැලසුම්
වීඩියෝ