1
Ղուկաս 14:26
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
«Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել։
සසඳන්න
Ղուկաս 14:26 ගවේෂණය කරන්න
2
Ղուկաս 14:27
Եվ ով իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։
Ղուկաս 14:27 ගවේෂණය කරන්න
3
Ղուկաս 14:11
Որովհետև ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհեցվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրացվի»։
Ղուկաս 14:11 ගවේෂණය කරන්න
4
Ղուկաս 14:33
Արդ, այդպես էլ ձեզանից ամեն մեկը, եթե իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։
Ղուկաս 14:33 ගවේෂණය කරන්න
5
Ղուկաս 14:28-30
Որովհետև ձեզանից ո՞վ է, որ կամենա աշտարակ շինել և նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի՞։ Գուցե երբ հիմքը գցի և չկարողանա ավարտել, բոլոր տեսնողներն սկսեն նրան ծաղրել ու ասել. "Այս մարդն սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել"։
Ղուկաս 14:28-30 ගවේෂණය කරන්න
6
Ղուկաս 14:13-14
Այլ երբ հյուրասիրություն ես անում, կանչի՛ր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին։ Եվ երանելի կլինես, որ բան չունեն, որ փոխարենը քեզ հատուցեն, որովհետև արդարների հարության ժամանակ քեզ հատուցում կլինի»։
Ղուկաս 14:13-14 ගවේෂණය කරන්න
7
Ղուկաս 14:34-35
Աղը լավ բան է. բայց եթե աղը իր համը կորցնի, ինչո՞վ այն կրկին ձեռք կբերի։ Ո՛չ հողի համար է պիտանի, ո՛չ էլ գոմաղբի համար, արդ դուրս կգցեն այն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Ղուկաս 14:34-35 ගවේෂණය කරන්න
නිවස
බයිබලය
සැලසුම්
වීඩියෝ