1
Մատթեոս 14:30-31
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։
Compare
Մատթեոս 14:30-31ਪੜਚੋਲ ਕਰੋ
2
Մատթեոս 14:30
Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։
Մատթեոս 14:30ਪੜਚੋਲ ਕਰੋ
3
Մատթեոս 14:27
Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։
Մատթեոս 14:27ਪੜਚੋਲ ਕਰੋ
4
Մատթեոս 14:28-29
Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։
Մատթեոս 14:28-29ਪੜਚੋਲ ਕਰੋ
5
Մատթեոս 14:33
Նավի վրա եղողները երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես դու Աստծու Որդին ես»։
Մատթեոս 14:33ਪੜਚੋਲ ਕਰੋ
6
Մատթեոս 14:16-17
Հիսուսն ասաց նրանց. «Կարիք չկա, որ գնան. դո՛ւք նրանց ուտելիք տվեք»։ Նրանք ասացին. «Մենք այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ հացից ու երկու ձկից»։
Մատթեոս 14:16-17ਪੜਚੋਲ ਕਰੋ
7
Մատթեոս 14:18-19
Իսկ նա ասաց. «Դրանք այստե՛ղ՝ ինձ մո՛տ բերեք»։ Հիսուսը կարգադրեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստի։ Նա, վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը, երկինք նայեց, օրհնեց, մաս-մաս արեց, հացերն աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։
Մատթեոս 14:18-19ਪੜਚੋਲ ਕਰੋ
8
Մատթեոս 14:20
Բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին։
Մատթեոս 14:20ਪੜਚੋਲ ਕਰੋ
Home
ਬਾਈਬਲ
Plans
ਵੀਡੀਓ