ՄԱՏԹԵՈՍ 2:12-13
ՄԱՏԹԵՈՍ 2:12-13 ՆԷԱ
Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։





