YouVersion လိုဂို
ရွာရန္ အိုင္ကြန္

ՍԱՂՄՈՍՆԵՐ 53

53
Մարդկանց անզգամությունը
Երգողների գլխավորին։ Մախալաթի վրա։ Դավթի երգ։
1Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Նրանք ապականվեցին և գարշելի անօրենություն գործեցին, և ոչ ոք չկա, որ բարին գործի։
2Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կա՞ արդյոք մեկ իմաստուն, որ փնտրի Աստծուն։
3Բոլորը հետ քաշվեցին և միասին անպիտան դարձան. բարին գործող չկա, մեկ հոգի էլ չկա։
4Մի՞թե անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Աստծուն։
5Այնտեղ, ուր վախ չկա, սարսում են վախից, որովհետև Աստված ցրում է քեզ շրջապատողների ոսկորները. դու ամոթահար ես անում նրանց, որովհետև Աստված մերժում է նրանց։
6Երանի՜ Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ Աստված իր ժողովրդին վերադարձնի գերությունից, այն ժամանակ Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։

လက္ရွိေရြးခ်ယ္ထားမွု

ՍԱՂՄՈՍՆԵՐ 53: ՆՎԱԱ

အေရာင္မွတ္ခ်က္

မၽွေဝရန္

ကူးယူ

None

မိမိစက္ကိရိယာအားလုံးတြင္ မိမိအေရာင္ခ်ယ္ေသာအရာမ်ားကို သိမ္းဆည္းထားလိုပါသလား။ စာရင္းသြင္းပါ (သို႔) အေကာင့္ဝင္လိုက္ပါ