YouVersion လိုဂို
ရွာရန္ အိုင္ကြန္

ՍԱՂՄՈՍՆԵՐ 47

47
Գերագույն իշխողը
Երգողների գլխավորին։ Կորխի որդիներին։ Սաղմոս։
1Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն,
2Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։
3Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։
4Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին նա սիրում է։ (Սելա)։
5Աստված բարձրանում է ցնծության օրհնությամբ. Տերը՝ փողի ձայնով։
6Սաղմո՛ս երգեցեք Աստծուն. սաղմո՛ս երգեցեք մեր Թագավորին, սաղմո՛ս երգեցեք։
7Որովհետև Աստված ամբողջ երկրի Թագավորն է. իմաստության ե՛րգ սաղմոսեք։
8Աստված Թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սուրբ գահի վրա։
9Ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծու ժողովրդի շուրջը, որովհետև երկրի վահաններն Աստծունն են. նա շատ բարձրացավ։

လက္ရွိေရြးခ်ယ္ထားမွု

ՍԱՂՄՈՍՆԵՐ 47: ՆՎԱԱ

အေရာင္မွတ္ခ်က္

မၽွေဝရန္

ကူးယူ

None

မိမိစက္ကိရိယာအားလုံးတြင္ မိမိအေရာင္ခ်ယ္ေသာအရာမ်ားကို သိမ္းဆည္းထားလိုပါသလား။ စာရင္းသြင္းပါ (သို႔) အေကာင့္ဝင္လိုက္ပါ