1
Հռոմեացիներին 6:23
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
ႏွိုင္းယွဥ္
Հռոմեացիներին 6:23ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
2
Հռոմեացիներին 6:14
Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։
Հռոմեացիներին 6:14ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
3
Հռոմեացիներին 6:4
Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։
Հռոմեացիներին 6:4ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
4
Հռոմեացիներին 6:13
Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։
Հռոմեացիներին 6:13ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
5
Հռոմեացիներին 6:6
Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։
Հռոմեացիներին 6:6ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
6
Հռոմեացիներին 6:11
Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Հռոմեացիներին 6:11ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
7
Հռոմեացիներին 6:1-2
Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա։ Քա՛վ լիցի. մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպե՞ս կարող ենք տակավին նրա մեջ ապրել։
Հռոմեացիներին 6:1-2ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
8
Հռոմեացիներին 6:16
Դուք չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է տանում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն։
Հռոմեացիներին 6:16ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
9
Հռոմեացիներին 6:17-18
Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։ Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը։
Հռոմեացիներին 6:17-18ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
ပင္မစာမ်က္ႏွာ
သမၼာက်မ္းစာ
အစီအစဥ္မ်ား
ဗီဒီယိုမ်ား