1
Հայտնություն 8:1
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնքում մոտ կես ժամ լռություն եղավ։
ႏွိုင္းယွဥ္
Հայտնություն 8:1ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
2
Հայտնություն 8:7
Առաջին հրեշտակը փողը հնչեցրեց, և եղավ կարկուտ ու արյան հետ խառնված կրակ ու թափվեց երկրի վրա, և այրվեց երկրի մեկ երրորդ մասը, և ծառերի մեկ երրորդ մասը, ու ամբողջ դալար խոտը։
Հայտնություն 8:7ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
3
Հայտնություն 8:13
Տեսա և լսեցի մի արծվի, որ թռչում էր երկնքի մեջ ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչեն նաև մյուս փողերի ձայները, որ հնչեցնելու են երեք հրեշտակները»։
Հայտնություն 8:13ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
4
Հայտնություն 8:8
Երկրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և վառվող մեծ լեռան նման մի բան ծովի մեջ ընկավ, ու ծովի մեկ երրորդ մասն արյուն դարձավ։
Հայտնություն 8:8ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
5
Հայտնություն 8:10-11
Երրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և երկնքից ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդ մասի և ջրերի աղբյուրների վրա։ Այդ աստղի անունը Օշինդր էր։ Ջրերի մեկ երրորդը դառնացավ, ու շատ մարդիկ մեռան դառնացած ջրերից։
Հայտնություն 8:10-11ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
6
Հայտնություն 8:12
Չորրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և խոցվեց արեգակի մեկ երրորդը, և լուսնի մեկ երրորդը, և աստղերի մեկ երրորդը, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի, ու ցերեկը լույսի մեկ երրորդը չտվեց, և գիշերը՝ նմանապես։
Հայտնություն 8:12ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
ပင္မစာမ်က္ႏွာ
သမၼာက်မ္းစာ
အစီအစဥ္မ်ား
ဗီဒီယိုမ်ား