1
Հայտնություն 21:4
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։
ႏွိုင္းယွဥ္
Հայտնություն 21:4ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
2
Հայտնություն 21:5
Եվ գահի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ասաց. «Գրի՛ր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են»։
Հայտնություն 21:5ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
3
Հայտնություն 21:3
Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։
Հայտնություն 21:3ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
4
Հայտնություն 21:6
Եվ ինձ ասաց. «Եղա՛վ. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից։
Հայտնություն 21:6ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
5
Հայտնություն 21:7
Հաղթողն է դա ժառանգելու. ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու։
Հայտնություն 21:7ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
6
Հայտնություն 21:8
Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։
Հայտնություն 21:8ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
7
Հայտնություն 21:1
Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրն անցան, և այլևս ծով չկա։
Հայտնություն 21:1ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
8
Հայտնություն 21:2
Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։
Հայտնություն 21:2ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
9
Հայտնություն 21:23-24
Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը։ Եվ ազգերն ընթանալու են նրա լույսով, և երկրի թագավորներն իրենց փառքը նրան են բերելու։
Հայտնություն 21:23-24ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
ပင္မစာမ်က္ႏွာ
သမၼာက်မ္းစာ
အစီအစဥ္မ်ား
ဗီဒီယိုမ်ား