1
Մարկոս 10:45
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա»։
ႏွိုင္းယွဥ္
Մարկոս 10:45ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
2
Մարկոս 10:27
Հիսուսը նրանց նայեց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ո՛չ Աստծու համար։ Աստծու համար ամեն ինչ է հնարավոր»։
Մարկոս 10:27ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
3
Մարկոս 10:52
Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին։
Մարկոս 10:52ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
4
Մարկոս 10:9
Արդ, ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի»։
Մարկոս 10:9ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
5
Մարկոս 10:21
Հիսուսը սիրալիր նայեց նրան ու ասաց. «Քեզ մի բան է պակասում։ Եթե կամենում ես, գնա՛, ինչ որ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս։ Վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։
Մարկոս 10:21ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
6
Մարկոս 10:51
Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։
Մարկոս 10:51ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
7
Մարկոս 10:43
Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի։
Մարկոս 10:43ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
8
Մարկոս 10:15
Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունը երեխայի պես չընդունի, նրա մեջ չի մտնի»։
Մարկոս 10:15ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
9
Մարկոս 10:31
Բայց շատերը, որ առաջինն են, վերջինը կլինեն, իսկ վերջինները՝ առաջինը»։
Մարկոս 10:31ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
10
Մարկոս 10:6-8
Բայց արարչագործության սկզբից Աստված նրանց արու և էգ ստեղծեց ու ասաց. "Դրա համար տղամարդն իր հորն ու մորը կթողնի և իր կնոջը կմիանա։ Եվ երկուսը մեկ մարմին կլինեն". հետևաբար այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։
Մարկոս 10:6-8ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
ပင္မစာမ်က္ႏွာ
သမၼာက်မ္းစာ
အစီအစဥ္မ်ား
ဗီဒီယိုမ်ား