1
Կողոսացիներին 2:6-7
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք՝ արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։
ႏွိုင္းယွဥ္
Կողոսացիներին 2:6-7ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
2
Կողոսացիներին 2:8
Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։
Կողոսացիներին 2:8ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
3
Կողոսացիներին 2:13-14
Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց
Կողոսացիներին 2:13-14ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
4
Կողոսացիներին 2:9-10
Որովհետև նրա մեջ Աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես։ Եվ դուք էլ նրանով լցվեցիք, որովհետև նա է ամեն իշխանության և պետության գլուխը։
Կողոսացիներին 2:9-10ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
5
Կողոսացիներին 2:16-17
Արդ թող ոչ ոք ձեզ չդատի ուտելու կամ խմելու համար, կամ տոնական օրվա կամ ամսամուտի կամ շաբաթը պահելու համար։ Սրանք գալիքի ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։
Կողոսացիներին 2:16-17ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
ပင္မစာမ်က္ႏွာ
သမၼာက်မ္းစာ
အစီအစဥ္မ်ား
ဗီဒီယိုမ်ား