1
Ա Թեսաղոնիկեցիներին 5:16-18
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
ႏွိုင္းယွဥ္
Ա Թեսաղոնիկեցիներին 5:16-18ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
2
Ա Թեսաղոնիկեցիներին 5:23-24
Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:23-24ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
3
Ա Թեսաղոնիկեցիներին 5:15
Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:15ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
4
Ա Թեսաղոնիկեցիներին 5:11
Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:11ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
5
Ա Թեսաղոնիկեցիներին 5:14
Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:14ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
6
Ա Թեսաղոնիկեցիներին 5:9
Որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով
Ա Թեսաղոնիկեցիներին 5:9ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
7
Ա Թեսաղոնիկեցիներին 5:5
Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ. գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:5ရွာေဖြေလ့လာလိုက္ပါ။
ပင္မစာမ်က္ႏွာ
သမၼာက်မ္းစာ
အစီအစဥ္မ်ား
ဗီဒီယိုမ်ား