1
Մարկոս 14:36
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Եվ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակն ինձանից հեռացրո՛ւ, բայց թող չլինի, ինչպես որ ես եմ կամենում, այլ ինչպես որ դու»։
비교
Մարկոս 14:36 살펴보기
2
Մարկոս 14:38
Արթո՛ւն կացեք ու աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
Մարկոս 14:38 살펴보기
3
Մարկոս 14:9
Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ որ այս Ավետարանը քարոզվի, ի հիշատակ նրա՝ այդ արարքի մասին էլ կպատմվի»։
Մարկոս 14:9 살펴보기
4
Մարկոս 14:34
Այդժամ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու արթո՛ւն կացեք»։
Մարկոս 14:34 살펴보기
5
Մարկոս 14:22
Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։
Մարկոս 14:22 살펴보기
6
Մարկոս 14:23-24
Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնելով՝ նրանց տվեց, և բոլորն էլ խմեցին դրանից։ Եվ նրանց ասաց. «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։
Մարկոս 14:23-24 살펴보기
7
Մարկոս 14:27
Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ գայթակղվելու եք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և ոչխարները կցրվեն"։
Մարկոս 14:27 살펴보기
8
Մարկոս 14:42
Վե՛ր կացեք գնանք. ահա ինձ մատնողը մոտեցավ»։
Մարկոս 14:42 살펴보기
9
Մարկոս 14:30
Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այսօր՝ հենց այս գիշեր, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»։
Մարկոս 14:30 살펴보기
홈
성경
묵상
동영상