1
Մատթեոս 7:7
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի.
비교
Մատթեոս 7:7 살펴보기
2
Մատթեոս 7:8
որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։
Մատթեոս 7:8 살펴보기
3
Մատթեոս 7:24
Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։
Մատթեոս 7:24 살펴보기
4
Մատթեոս 7:12
Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։
Մատթեոս 7:12 살펴보기
5
Մատթեոս 7:14
Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։
Մատթեոս 7:14 살펴보기
6
Մատթեոս 7:13
Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։
Մատթեոս 7:13 살펴보기
7
Մատթեոս 7:11
Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։
Մատթեոս 7:11 살펴보기
8
Մատթեոս 7:1-2
«Մի՛ դատեք, որ չդատվեք. որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։
Մատթեոս 7:1-2 살펴보기
9
Մատթեոս 7:26
Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։
Մատթեոս 7:26 살펴보기
10
Մատթեոս 7:3-4
Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ "Թող շյուղն աչքիդ միջից հանեմ", երբ ահա քո աչքի մեջ գերան կա։
Մատթեոս 7:3-4 살펴보기
11
Մատթեոս 7:15-16
Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։
Մատթեոս 7:15-16 살펴보기
12
Մատթեոս 7:17
Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։
Մատթեոս 7:17 살펴보기
13
Մատթեոս 7:18
Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։
Մատթեոս 7:18 살펴보기
14
Մատթեոս 7:19
Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։
Մատթեոս 7:19 살펴보기
홈
성경
묵상
동영상