1
Մատթեոս 4:4
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է. "Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում" »։
비교
Մատթեոս 4:4 살펴보기
2
Մատթեոս 4:10
Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես ու միայն նրան կպաշտես" »։
Մատթեոս 4:10 살펴보기
3
Մատթեոս 4:7
Հիսուսը նրան ասաց. «Դարձյալ գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, չփորձես" »։
Մատթեոս 4:7 살펴보기
4
Մատթեոս 4:1-2
Այդ ժամանակ Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։
Մատթեոս 4:1-2 살펴보기
5
Մատթեոս 4:19-20
Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։ Նրանք, իսկույն իրենց ուռկանները թողնելով, գնացին նրա հետևից։
Մատթեոս 4:19-20 살펴보기
6
Մատթեոս 4:17
Այդ ժամանակից Հիսուսն սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։
Մատթեոս 4:17 살펴보기
홈
성경
묵상
동영상