1
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:33
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։
비교
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:33 살펴보기
2
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:13
Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:13 살펴보기
3
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:24
Մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:24 살펴보기
4
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:7-8
Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:7-8 살펴보기
5
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:22-23
Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։ Եվ այդ օրն ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ իմ անունով Հորից խնդրեք, կտա ձեզ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:22-23 살펴보기
6
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:20
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:20 살펴보기
홈
성경
묵상
동영상