Աստվածաշունչ հավելվածը լիովին անվճար է, առանց գովազդի և ներծրագրային գնումների: Ներբեռնել հավելվածը
Հավատքի պատերազմ մղելու առանձնահատկությունները

7 օր
Հոգևոր պատերազմն անհերքելի իրողություն է։ Սակայն նույնքան անհերքելի իրողություն է այն, որ Քրիստոսի հավատարիմ աշակերտներն այդ պատերազմում հաղթողներ են, եթե սովորեն հոգևոր պատերազմի ճիշտ ռազմավարությունը և կիրառեն հե՛նց այն հոգևոր զենքերը, որ Աստված է նրանց փոխանցել։ Սատանան մեր թշնամին է։ Նրա նպատակը մարդկանց կործանումն է։ Սատանան ու նրա ողջ զորքը փորձում են հավատացյալներին գայթակղել, մոլորեցնել սխալ ուսուցումներով և վերադարձնել մեղքի ու խավարի ստրկության կապանքների կյանքին։ Սատանայի միակ զենքը սուտն է։ Տեր Հիսուսը նրան ստության ու կեղծիքի հայր է անվանում։ Իսկ հոգևոր հաղթանակը ստությունը մերժելն է։

