ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 36 (33)
36 (33)
Աղոթք Տիրոջ ժողովրդի համար
1Ողորմի՛ր մեզ, բոլորի՛ Տեր, Աստվա՛ծ, և նայի՛ր։
2Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մեջ։
3Քո ձեռքը բարձրացրո՛ւ օտար ազգերի վրա, և նրանք թող տեսնեն քո զորությունը։
5Ինչպես նրանց առջև ցույց տվեցիր մեր մեջ եղած քո սրբությունը, այնպես մեր առջև ցո՛ւյց տուր նրանց մեջ եղած քո մեծությունը, և թող ճանաչեն քեզ, ինչպես որ մենք ճանաչեցինք, քանզի չկա Աստված քեզանից բացի, Տե՛ր։
6Նորոգի՛ր նշանները և նոր զարմանահրաշ գործե՛ր կատարիր։
7Փառավորի՛ր քո ձեռքն ու աջ բազուկը։
8Արթնացրո՛ւ քո զայրույթը և թափի՛ր բարկությունդ։
9Վերացրո՛ւ ախոյանին, ոչնչացրո՛ւ թշնամուն։
10Փութա՛ հասնել ժամանակին և հիշի՛ր ժամադրությունը, և թող պատմեն քո մեծագործությունները։
11Կրակի բարկությամբ թող ոչնչանա սրից փախչողը, և ովքեր չարչարում են քո ժողովրդին, թող կորուստ գտնեն։
12Փշրի՛ր թշնամի այն իշխանների գլուխները, ովքեր ասում են. «Ոչ ոք չկա մեզանից բացի»։
13Հավաքի՛ր Հակոբի բոլոր ցեղերին, թող նրանց սիրտը պայծառ լինի, թող մտահոգվեն առատ խորտիկների սեղանների համար։ Նրանց դարձրո՛ւ քո ժառանգությունը, ինչպես սկզբում էր։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 36 (33): ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: