Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 1
1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, 2Տիմոթեոսին՝ սիրելի որդուս, շնո՜րհ, ողորմությո՜ւն և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։
Գոհություն և քաջալերանք
3Երախտապարտ եմ Աստծուն, որին ծառայում եմ մաքուր խղճով, ինչպես իմ նախնիներն էին ծառայում, և իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ հիշում։ 4Հիշելով քո արտասուքները՝ փափագում եմ քեզ տեսնել, որպեսզի լցվեմ ուրախությամբ։ 5Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ նախապես կար քո տատի՝ Լավոդիայի, և քո մոր՝ Եվնիկեի մեջ. համոզված եմ, որ կա նաև քո մեջ։
6Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով։ 7Որովհետև Աստված մեզ չտվեց վհատության ոգի, այլ զորության, սիրո և զգաստության։ 8Ուստի ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ՝ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հա՛նձն առ Աստծու զորությամբ չարչարվել Ավետարանի համար. 9նա, որ փրկեց մեզ և հրավիրեց սուրբ կոչմանը՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի և այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ։ 10Բայց այդ շնորհը հայտնվեց այժմ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով. նա կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով, 11Ավետարան, որին ես կարգվեցի քարոզիչ, առաքյալ ու հեթանոսների ուսուցիչ։ 12Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։
13Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որոնք լսեցիր ինձնից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ 14Պահի՛ր բարի ավանդը Սուրբ Հոգու օգնությամբ, որ բնակվում է մեր մեջ։
15Իմացա՛ծ եղիր, որ մեզ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայից էին, այդ թվում և Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։ 16Թող Աստված ողորմած լինի Օնեսիֆորոսի ընտանիքին, որովհետև նա շատ անգամ ոգևորեց ինձ և չամաչեց իմ կապանքներից, 17այլ, երբ Հռոմ եկավ, ինձ փութաջանորեն փնտրեց ու գտավ։ 18Թող Տերը շնորհի, որ նա դատաստանի օրը ողորմություն գտնի Տիրոջից։ Իսկ թե ինչքա՜ն ծառայություն մատուցեց ինձ Եփեսոսում, այդ դու ինքդ քաջ գիտես։
Արդեն Ընտրված.
Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: