Բ ՕՐԵՆՔ 10:17-21

Բ ՕՐԵՆՔ 10:17-21 ՆՎԱԱ

որովհետև ձեր Տեր Աստվածը աստվածների Աստվածն է և տերերի Տերը. այն մեծ, հզոր և ահեղ Աստվածն է, որ աչառություն չի անում և կաշառք չի առնում, որ պաշտպանում է որբի ու որբևայրու իրավունքը, որ սիրում է պանդուխտին և նրան տալիս է հաց ու հագուստ։ Ուրեմն սիրե՛ք պանդուխտին, որովհետև դուք էլ էիք պանդուխտ եգիպտացիների երկրում։ Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։ Նա է քո պարծանքը և նա է քո Աստվածը, որ քեզ համար այս մեծ և սքանչելի գործերն արեց, որոնք քո աչքերը տեսան։

Բ ՕՐԵՆՔ 10:17-21 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր