Քանի որ արդար է Աստծու առաջ ձեզ նեղություն պատճառողներին հատուցել նեղությամբ, իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսի Ավետարանին չեն հնազանդվում. նրանք պատիժ կկրեն՝ հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու նրա փառավոր զորությունից
Կարդալ Բ Թեսաղոնիկեցիներին 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Թեսաղոնիկեցիներին 1:6-9
7 օր
Կա՞ քո կյանքում մի բան, որ եթե քեզ հնարավորություն տրվեր այն փոխելու դու կփոխեիր և այլ ընտրություն կկատարեիր։ Շատերի կյանքում եղել են դեպքեր, երբ ամենահարազատ մարդը դարձել է օտար, իսկ պատճառ՝ անհաշտությունը, իսկ միգուցե հենց դու ես անցնում այդ ամենի միջով կամ քո մտերիմներից ինչ-որ մեկը։ Առաջարկում եմ ընթերցել հաշտության թեմայով այս ընթերցանության ծրագիրը, որտեղ կգտնես Աստծո կամքն ու քո կյանքի համար պատնեշներ քանդող և հարաբերություններ կառուցող ծրագիրը։
Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր