Աստված է իմ հզոր բերդը, Որ իմ ճամփան ապահով է դարձնում։ Նա հաստատուն դարձրեց իմ ոտքերը, ինչպես եղջերուինը, Եվ ինձ բարձունքների վրա ապահով կանգնեցրեց։ Նա իմ ձեռքերը պատերազմի է վարժեցնում, Եվ իմ բազուկները պղնձե աղեղներ են լարում։ Եվ դու ինձ տվեցիր քո փրկության վահանը, Ու քո բարեհաճությունը բարձրացրեց ինձ։ Դու լայնացրիր ընթացքն իմ ոտքերի տակ, Եվ իմ սրունքները չդողդողացին։ Հալածեցի իմ թշնամիներին և ոչնչացրի նրանց, Ու ես ետ չդարձա, մինչև որ չկործանեցի նրանց։
Կարդալ Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:33-38
7 Օրեր
Վերջին օրերի փոթորիկների ու խառնաշփոթի մեջ Աստված Իր հավատարիմ զավակներին Իր խաղաղության մեջ է պահելու։ Նա խոստացել Իր բոլոր հավատարիմ աշակերտներին և պատվիրել է այդ խաղաղությունը բաժնեկցել մյուս մարդկանց հետ։ Դու երբե՛ք չես կարող խաղաղության մեջ ապրել, եթե չսովորես հաղթել հավատքի պատերազմում։ Աստված ամեն բան հոգացել է, որպեսզի դու լինես հաղթող։ Տերը քեզ հետ է։ Տիրոջ Հոգին է քո մեջ բնակվում։ եթե գործես Տեր Աստծու պարգևած զորությամբ ու Նրա շնորհած իմաստությամբ կկարողանաս հաղթել:
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր