Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։ Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ ու մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք. և ճշմարիտի մեջ ենք, այսինքն՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։
Կարդալ Ա Հովհաննես 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա Հովհաննես 5:18-20
7 օր
Կա՞ քո կյանքում մի բան, որ եթե քեզ հնարավորություն տրվեր այն փոխելու դու կփոխեիր և այլ ընտրություն կկատարեիր։ Շատերի կյանքում եղել են դեպքեր, երբ ամենահարազատ մարդը դարձել է օտար, իսկ պատճառ՝ անհաշտությունը, իսկ միգուցե հենց դու ես անցնում այդ ամենի միջով կամ քո մտերիմներից ինչ-որ մեկը։ Առաջարկում եմ ընթերցել հաշտության թեմայով այս ընթերցանության ծրագիրը, որտեղ կգտնես Աստծո կամքն ու քո կյանքի համար պատնեշներ քանդող և հարաբերություններ կառուցող ծրագիրը։
Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Մեր կամքին հակառակ, մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծո տված խաղաղությունն ու ուրախությունը:
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր