ԵՍԱՅԻ 57:15 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել
7 دن
Մարդը հավատքով է արդարանում, և հավատքն է, որ մեր սիրտն ուղիղ է դարձնում Տեր Աստծու առջև։ Հավատքը քո կյանքում ճանապարհ կբացի Աստծու գերբնական միջամտության համար: Աստված կգա ու կզորացնի քեզ՝ կամրացնի, կմխիթարի, կքաջալերի,կլցնի քեզ Իր Սուրբ Հոգով և Հոգու ներկայության բերած արդարությունով, խաղաղությունով և ուրախությունով։ Սակայն Աստծու գրեթե բոլոր խոստումներն ունեն պայմաններ, որոնց բավարարման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ մեր կյանքում իրականանալու են այդ զորավոր խոստումները։

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց
7 Օրեր
Յուրաքանչյուրիս շուրջ բազմաթիվ մարդիկ կան, որոնք սգի և կորստի դառնագին ու ողբերգական ազդեցության մեջ են և ունեն մխիթարության կարիք: Աստված այնքա՜ն գթառատ ու ողորմած է, որ հատուկ հոգատարություն ու խնամք է ցուցաբերում սգավորների հանդեպ։ Աստված մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել մյուսներին։ Մխիթարությունը փոխակերպում է սգացողին՝ զորացնում է նրան հաղթահարելու սուգը և օգնում կրկին կյանքով ու ուրախությամբ լցվելու հարցում։

Աստծու սիրո խորհրդանիշը
7 Օրեր
Աստծու սերը մեր հանդեպ անսահման է ու խորը։ Դրա ամենավառ դրսևորումը Տեր Հիսուսի աշխարհ գալն է ու Գողգոթայի խաչի վրա մեր մեղքերի համար Նրա կատարած զոհը։ Աստված բոլորին է սիրում և Նրա սերը անպայմանական է։ Աստծու սիրուն հնարավոր չէ արժանանալ, քանի որ Աստված սիրում է մեզ անկախ մեր արժանիքներից։ Աստված անգամ ամբարիշտ մարդու կործանումը չի կամենում, սակայն եթե տեղի չունենա ապաշխարություն և մեղքից դեպի սրբության անցում, ապա Աստծու բարկության պատիժն անխուսափելի է լինելու։ Աստվածային սերն ավելին է, քան միայն զգացմունք լինելը։ Այն վերաբերմունք է և հոգատարություն, մինչև իսկ՝ ամենաթանկը զոհելու պատրաստակամություն։