Էրիկա, ԱՄՆ

Էրիկա, ԱՄՆ

Ես թմրամոլ էի ավելի քան 10 տարի և ամեն ինչ կորցրեցի: Ես նույնիսկ փորձեցի դիտավորյալ չափից ավելի դեղորայք ընդունել, քանի որ զգում էի, որ ապրելու համար ավելի ոչինչ չի մնացել: Չէի ուզում Աստծո մասին ոչինչ լսել, քանի որ բարկացած և դառնացած էի: Ես կորած էի և միայնակ, և չգիտեի, թե ինչպես շտկեմ իմ կյանքը: Այն, ինչ ես չգիտեի այդ ժամանակ, դա այն չէր, թե ինչպես շտկեմ իմ կյանքը՝ դա Ով կարող էր շտկել այն:

Մոտավորապես երկու տարի է, որ տեսնում եմ փոփոխություն, որը կարող եմ վերագրել միայն Հիսուսին: Օրվա խոսքի, առաջնորդված Գրվածքի և ծրագրերի միջոցով ես վայելեցի Աստծուն ավելի մոտենալը և Նրա մեջ իմ հիմքը ամրապնդելը: Ես ստանում եմ Օրվա խոսքի ծանուցում, և դա հիշեցնում է ինձ ամեն առավոտ կարդալ իմ Աստվածաշունչը: Հիմա ես հետ եմ նայում և հասկանում եմ, որ Նա ինձ հետ էր ամբողջ ժամանակ՝ պարզապես սպասում էր, որ թույլ տամ Նրան իմ կյանքից ներս: