Բ ՕՐԵՆՔ 16:1-3
Բ ՕՐԵՆՔ 16:1-3 ՆՎԱԱ
«Աբիբ ամիսն զգուշությամբ կպահես և զատիկը կկատարես քո Տեր Աստծու համար, որովհետև քո Տեր Աստվածն Աբիբ ամսին գիշերով քեզ հանեց Եգիպտոսից։ Զատկի համար ոչխարներ ու արջառներ կմորթես քո Տեր Աստծուն այն վայրում, որ կընտրի Տերն իր անվան բնակության համար։ Դրա հետ թթխմորով հաց չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ նեղության հաց կուտես, որովհետև Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար, որպեսզի քո կյանքի բոլոր օրերին հիշես Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրը։
Free Reading Plans and Devotionals related to Բ ՕՐԵՆՔ 16:1-3