ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:5-8

ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:5-8 ՆՎԱԱ

Ո՞վ է սա, որ բարձրանում է անապատից՝ հենված իր սիրեկանին։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. քեզ քո մայրն այնտեղ հղացավ, այնտե՛ղ հղացավ քեզ քո ծնողը։ Ինձ կնիքի պես սրտիդ վրա՛ դիր, կնիքի պես՝ քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը. դժոխքի պես դաժան է եռանդը. նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են։ Առատ ջրերը սերը չեն կարող հագեցնել, և գետերը նրան չեն ընկղմի. եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան։ Մենք մի քույր ունենք, որ ստինքներ չունի. նրա համար խոսված օրը ի՞նչ անենք մեր քրոջ համար։
ՆՎԱԱ: Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Share

ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:5-8

Share

Encouraging and challenging you to seek intimacy with God every day.


YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy.