ՍԱՂՄՈՍՆԵՐ 6:6-10 ՆՎԱԱ
Ես հոգնել եմ իմ հառաչանքներից. ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը և իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը։
Տրտմությունից մաշվեց իմ աչքը, տկարացավ իմ թշնամիների պատճառով։
Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը։
Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը։
Թող ամաչեն և խիստ զարհուրեն իմ բոլոր թշնամիները. թող ետ դառնան և ամաչեն շուտով։
ՆՎԱԱ: Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ