YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 28

28
Աղոթք օգնության համար
Դավթի (սաղմոս)։
1Տե՛ր, քեզ եմ կանչում. իմ Վե՛մ, լուռ մի՛ մնա իմ հանդեպ. չլինի թե դու ինձ համար լուռ մնաս, և ես նմանվեմ գերեզման իջնողներին։
2Լսի՛ր իմ աղաչանքի ձայնը, երբ քեզ օգնության աղաղակ բարձրացնեմ, երբ իմ ձեռքը բարձրացնեմ դեպի քո ամենասուրբ տաճարը։
3Մի՛ կորցրու ինձ ամբարիշտների հետ և անօրենություն գործողների հետ, որ խաղաղության մասին են խոսում իրենց ընկերների հետ, բայց չարություն կա նրանց սրտերում։
4Հատուցի՛ր նրանց իրենց գործերի համեմատ և իրենց վարմունքի չարության համեմատ. իրենց ձեռքի գործերի պե՛ս հատուցիր նրանց. նրանց հատուցումը վերադարձրո՛ւ իրենց։
5Որովհետև ուշադրություն չեն դարձնում Տիրոջ գործերին և նրա ձեռքի արածներին. նա պիտի կործանի նրանց և այլևս չպիտի շինի։
6Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։
7Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։
8Տերն իր ժողովրդի զորությունն է. նա է փրկության զորավոր ամրոցն իր օծյալի համար։
9Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy