YouVersion Logo
Search Icon

Ղուկաս 15:11-24

Ղուկաս 15:11-24 ՆՎԱԱ

Դարձյալ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. "Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը"։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց՝ անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եվ գնաց, այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, և սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ Եվ սթափվելով՝ ասաց. "Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ. ինձ քո վարձկաններից մե՛կն արա"։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Եվ որդին նրան ասաց. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ"։ Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։ Բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց"։ Եվ սկսեցին զվարճանալ։

Video for Ղուկաս 15:11-24