YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 3:1-5

ԾՆՆԴՈՑ 3:1-5 ՆՎԱԱ

Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։ Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. “Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք”»։ Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի. այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։