ԵԼՔ 2:23-25 ՆՎԱԱ
Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին. աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։ Աստված լսեց նրանց հեծեծանքը։ Եվ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։ Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանց վիճակը։
ՆՎԱԱ: Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ