ԴԱՆԻԵԼ 3:16-18
ԴԱՆԻԵԼ 3:16-18 ՆՎԱԱ
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասացին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ո՛վ Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, նա կազատի մեզ։ Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու»։
![[From Heaven to the Hay in the Heart] Part 1 ԴԱՆԻԵԼ 3:16-18 Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F29090%2F1440x810.jpg&w=3840&q=75)




