YouVersion Logo
Search Icon

Կողոսացիներին 1:19-22

Կողոսացիներին 1:19-22 ՆՎԱԱ

Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ նրա ամբողջ լիությունը նրա մեջ բնակվի, և նրանով ամեն բան հաշտեցնի իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում։ Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով, հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ