Զի մեք բուն Հրեայք եմք, եւ ոչ ի հեթանոսաց մեղաւորք։ Զայս գիտեմք եթէ ոչ արդարանայ մարդ ի գործոց օրինաց, եթէ ոչ ի հաւատոցն Յիսուսի Քրիստոսի. եւ մեք ի Քրիստոս Յիսուս հաւատացաք, զի արդարասցուք ի հաւատոցն Քրիստոսի, եւ ոչ ի գործոց օրինաց. զի ի գործոց օրինաց ոչ արդարասցի ամենայն մարմին։